Վահրամ Փափազյան 8
Երկարամյա աշխատանքի ընթացքում Ընկերությունը ձեռք է բերել օդային և ստորգետնյա մալուխային աշխատանքների կատարման հարուստ փորձ։ Ընկերության հիմնական առավելությունն իր՝ բարձր որակավորում ունեցող, հավաստագրված, փորձառու ճարտարագետներն ու մասնագետներն են։ Ընկերությունը մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ ՝ ընդհանուր ցանցերի նախագծում, էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման գծերի նախագծում, բոլոր անհրաժեշտ թույլտվությունների, արտոնագրերի, նախագծման և պլանավորման փաստաթղթերի, մալուխների և նյութերի մատակարարում, տեղադրման աշխատանքներ։